November 12, 2015

Lyrics

Երևան դարձած իմ Էրեբունի
Դու մեր նոր Դվին, մեր նոր Անի
Փեր փոքրիկ հողի դու մեծ երազանք
Մեր դարե կարոտ, մեր քարե նազանք

Երևան դարձած իմ Էրեբունի
Դարեր ես անցել, բայց մնացել ես պատանի
Քո Մասիս հորով, քո Արաքս մորով
Մեծանաս դարով, Երևան

Մենք արյան կանչեր ունենք մեր սրտում
Անկատար տենչեր ունենք դեռ շատ
Մեր կանչն առանց քեզ՝ իզուր կկորչի
Առանց քեզ՝ մեր տաք տենչն էլ կսառչի

Երևան դարձած իմ Էրեբունի
Դարեր ես անցել, բայց մնացել ես պատանի
Քո Մասիս հորով, քո Արաքս մորով
Մեծանաս դարով, Երևան

Կյանքում ամեն սեր լինում է տարբեր
Իսկ մենք բոլորս ենք քեզնով հարբել
Տաք է սերը մեր՝ շեկ քարերիդ պես
Հին է սերը մեր՝ ձիգ դարերիդ պես

Երևան դարձած իմ Էրեբունի
Դարեր ես անցել, բայց մնացել ես պատանի
Քո Մասիս հորով, քո Արաքս մորով
Մեծանաս դարով, Երևան

Show moreShow less